• Tigran Gorsh

9/անտիպ

Էլի փորձանք թակեց դուռդ, որ արթնացնի,

իսկ դու, նորից, ննջեցնող «փրկչի» ձեռքը բռնեցիր …


Բայց լուր ունեմ ապագայից քեզ համար,

որ պետք է լսես ամոթահար,

քանզի խոսքն է ժառանգիդ՝

թողածովդ լծակիր.

«Արթնանալդ ընտրելիք չէր, հԱ՜յ(ր),

բախտդ էր արևագիր,

ու այս խոսքից էլ բացի,

մեզ ոչինչ կապող չկա,

քանզի (երբ) քո՛ փոխարեն՝

ես դարձա ինքնարար,

վարդապետի փոխարեն՝

դեռ (միայն) ինքնարարների նախահայր»։

© Տիգրան Գորշ / անտիպ