• Tigran Gorsh

83/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Ոչ մի հատկանիշ գոյություն չունի առանց իր հականիշի, ըստ այդմ. օր.՝ եթե մարդասեր ես՝ անպայման կրում ես մարդասպանին. արթուն պահած հատկանիշը սնվում է իր ատամներով, քնեցրածը վերջինիս մարսածից քաշում է ծծակով, ինչից այլանդակվում ես էլ ավելի, ու քանի որ սա էլ ընտրություն է՝ ըստ հանգամանքից դրդված շահի, հետևաբար  կարող են ձեռքերդ արյունոտվել ամեն հաջորդ ակնթարթին: 

Եվ, ուրեմն, եթե անկեղծություն, ապա երկուսն էլ պետք է սնվեն սեփական ատամներով ու լինեն տեսանելի, իսկ եթե ինքնամաքրում, ապա երկուսն էլ պետք է տեղափոխվեն կաթիլային ներարկման, հետո անջատվեն համակարգից՝ առհասարակ, և միայն վերջին դեպքում ես բարձրանում այնքան, որ այլոց համար անորոշ դարձած էությունդ մարմնավորում ես փարաջայով, որով իրականում ծածկում ես էլ ավելի անհասկանալի քայլվածքդ, քանզի առաջ, թե ետ-ետ, երկու դեպքում էլ ծնկներդ ծալվում են առաջ:


© ես սեր եմ, մնացածը ես չեմ 



  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now