• Tigran Gorsh

71/ԹԵՈՍՈՖԻԱ

Մարդիկ, մեծամասամբ և առավելապես, մտածում, գործում, անգամ զգում են՝ ըստ իրենց վկաների։ Յուրաքանչյուրը մի դեպքում վկա է կատարողին, այլում՝ վկայով կատարող, նաև երկուսը մեկում՝ միաժամանակ, ինչն ամբողջության մեջ ապահովում է իրականությունը՝ թվացյալ ինքնաշարժությամբ և/կամ գործողների հեղինակությամբ, սակայն իրական հեղինակն անտեսանելի, բայց ամենուր է, պասիվ, բայց արարողն է …, ուստի, եթե մեկ աստված, ապա տեղին է կոչել ՄԵԿ ՎԿԱ, իսկ ինքնարարումը ենթադրում է՝ երբևէ ինքդ ես մնում միակ վկադ։ Ահա, թե ինչու են (ինքնա)ճանաչողության միտվածները դառնում կենդանիների նման անաստված, աստվածների նման՝ անկենդան …, ու մարդ՝ որպիսին կոչվելը նրանց համար մի օր հնչում է զարմանալի:


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

©2015-2021 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now