60/ԹԵՈՍՈՖԻԱ

Անսահմանության մեջ վերջնական չեն կարող լինել, կան միայն անցողիկ հանգրվաններ. ժամանակի դադարներ՝ պահի շարունակականությամբ, որոնք առաջանում են ներկայում ապագայի և անցյալի հանդիպման պարադոքսից՝ որպես ամփոփում եղածիդ և որոշում՝ լինելիքիդ, ու թե ինչպես ես հայտնվում պահում՝ ահով, թե երանությամբ, ըստ այդմ էլ որոշվում է՝ դժոխք է, թե դրախտ, որոնք ոչ ուրիշ ինչի, այլ հենց քո ստեղծածն են, հետևաբար անվանումներն էլ՝ ըստ քո ճաշակի …


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ