• Tigran Gorsh

5/անտիպ

Եթե չենք կարողանալու վերակենդանացնել մերը (նույնն է, թե ինքներս հարությամբ հասնել նրանց կենդանությանը), առավել ևս եթե չենք կարողանալու ծնել նորը, ապա գոնե եղած օտարին արժե ազատել եկեղեցու պատերից և խաչի կապանքներից -

բարձրացնել մեր սարերը,

մեր ձորերը գլորել,

մեր քամիներով ծեծել,

այրել մեր արևով …

- դաստիարակել հայեցի՝ դարձնել ազգային։

Եթե չենք կարողանալու վերադառնալ մեզ ծնողին, առավել ևս եթե չենք կարողանալու լինել ծնելով, գոնե արժե դառնալ ծնող՝ եղած որբին որդեգրելով, ապա և՝ վերածնվել որբությունից ազատվելով …


© Տիգրան Գորշ / անտիպ