348/(Ինքնա)ճանաչողությունն իմացություն չէ, գոյաձև է.

Երբեմն, ինձ խրատում են ասելով՝ միևնույն է ճանաչել ես, բարձրացել ես, հասել ես …, վերադարձիր և սովորիր շատերի նման (մեջ) ապրել սոցիալական միջավայրում, ինչին ի պատասխան, հատկապես երբ խրատողը պարկեշտ մեկն է, սիրում եմ օրինակը՝ դա նույնն է, թե էությամբ առաքինի լինելուց տուժածին առաջարկել, որ սկսի լինել անառակ, քանզի արդեն գիտի, թե ինչ է առաքինությունը: Ի տարբերություն վերջինիս, ես իմ (ինքնա)ճանաչողական անառակությամբ համաձայնում եմ, բայց, ցավոք, խրատողները ոչ միայն սովորեցնողներ չեն դառնում, այլ ընդհանրապես դադարում են լինել


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ