34. ես սեր եմ, մնացածը ես չեմ

Դու նրանց տհաճ կլինես այնքան, որ քեզ մոռանալ չեն կարողանա, հետո այդ հիշողությունն աստիճանաբար կվերաճի իմացության, որով նրանք կգնահատեն միմյանց խելոքությունը, ու, այդ պահից սկսած, կզգաս քեզ ուղղված նրանց սերը, եթե, իհարկե, դիմանաս խարազանմանը և կրկին չգերադասես երեսպաշտությամբ գնալ հաշտության՝ կրելով նույնացնող դիմակը:

Կճաշակես այդ սերն՝ ըստ քո ախորժակի, եթե, մինչ այդ, վերջնականապես կորցրած չլինես այն:


© ես սեր եմ, մնացածը ես չեմ