• Tigran Gorsh

3/անտիպ

… կիսատ ես քո իսկ կրոնում,

ու քո աստվածն է արդեն

քեզնից փրկվելու գանգատ անում,

որովհետև խղճի մեջ փնթի ես այնքան,

ինչքան նեղ՝ հպարտության,

որ լցվում է գինու առաջին իսկ բաժակից

ու փսխվում՝ երկրորդից։

… կիսատ ես քո իսկ հավատքում․

անմահությանը հավատալով՝ անամոթ ես ապրում,

մատաղ կյանքը զոհածի վկայությամբ՝

ապրելու օր ես մուրում,

ու ոչ քո իսկ կրոնի, քո իսկ աստծուց,

մուրում ես տունդ, որդուդ, ․․․ աստծուդ խլած թշնամուց։

․․․ կիսատ ես քո իսկ ես-ում,

ու ինձ էլ ես կիսատում,

բայց թեկուզ կրոնդ խորթ է ինձ և հարազատ չէ աստվածդ,

իմն ես դու և իմն է ամոթդ …


© Տիգրան Գորշ / անտիպ

©2015-2021 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now