• Tigran Gorsh

269/ Երբեմն, ճահճում խորտակվելուց փրկում է նաև չոր ու բարակ շիվը, այդպես չէ՞.

Իրականում կհամոզվես, որ ոչ, եթե կրկին ստուգես շիվի ամրությունը. ուղղակի այն դառնում է այն հույսը, որի վրա կենտրոնացնում ես սեփական ուժերի հանդեպ հավատը՝ բացահայտելով, որ նաև թռչել գիտես: Բայց, երբեմն, չկա նաև այդ շիվը, ու ինչքան էլ քեզ համոզեն, որ ամեն ինչ միայն ինքդ, միևնույն է՝ տիեզերքը համոզում է հակառակը ..., ու նաև՝ շիվն էլ իրավունք ունի ընտրություն անել քո և իր անվտանգության միջև ...  © Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ