• Tigran Gorsh

261/ ... ոչ էլ կեսը.

կին-տղամարդ հարաբերությունը, որպեսզի կոչվի ստացված, պետք է լինի, առնվազն, 1:3 հարաբերություն (երկրային հարաբերություն), եթե իրար համար ամբողջություն չեն (տիեզերական հարաբերություն): Կնոջ մեկն «ինքնարժեքն է»՝ այն և այնքան, ինչ և ինչքան կինը ներդնում է ինքն իր համար (նյութական, ժամանակ, ճանաչողություն...), որով, նաև, սահմանվում է նրա ազատությունը, ինչին, առնվազն, եռապատիկ ավելացնելով, տղամարդը նրան կարող է ներառել իր իրավունքի տիրույթ՝ այդչափ էլ տրվելով: Ըստ այսմ՝ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե իրականում ինչ կարող է ակնկալել և ինչ է պետք անել՝ ցանկալին ունենալու համար, ու նաև հասկանալ չստացված հարաբերությունների պատճառները, որոնք ամբողջանում են մեկում. մեզանից դուրս կեղծում ենք՝ երբեմն այնքան, որ այն վերաճում է ինքնախաբեության: © Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now