245/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Այո, յուրաքանչյուրը խորքում ունի հրաշալին, զարմանալին, աստվածայինը, բայց անտանելի է ամեն անգամ լինել գերեզմանափոր՝ դա տեսնելու, իրենց էլ ցույց տալու համար:

Այլևս ուզում եմ հանդիպել շքամուտքում, այգում, կամ, գոնե, թփուտներում, իսկ եթե ամեն դեպքում միակ միջոցը մնում է բահը, միևնույն է, ես այն վայր եմ դնում:

Կամ, գուցե, չափից ավելի խորն եմ ճանկռել սեփական հորը ...

  © Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ