• Tigran Gorsh

210/ Իրավունքի փիլիսոփայություն.

Մարդկությունը լուռ հաշտությամբ անտեսում է ճշմարտությունը, որ տրված չէ մարդ հասկացության ճշգրիտ սահմանումը: Գաղափարական բոլոր համակարգերը, սկսած փիլիսոփայական սկզբունքներից, հիմնազուրկ են՝ ոչինչ հնարավոր չէ վերագրել մարդուն, համարել մարդկային, քանի դեռ պարզ չէ՝ ով/ինչ է մարդը: Ցանկացած սահմանման դեպքում՝ ոչ միայն շատերը դադարում են համարվել մարդ (արատով, հիվանդությամբ, էությամբ ...), այլ, նաև, շատ այլ կենդանիներ համարվում են մարդ: Խնդիրն ավելի սուր է օրենքի դաշտում, հատկապես, երբ աշխարհը խմորվում է իրավունքների պայքարում․ Երեխայի, տղամարդու, կնոջ, այսօր նաև դրանց տարատեսակների, առհասարակ մարդու իրավունքներ ...՝ սին են բոլորը, քանզի եթե երեխան սահմանվում է անձ/ոք՝ ըստ տարիքի, կին/տղամարդը՝ ըստ սեռի, բացի այն, որ կա նաև սեռային ինքնագիտակցման մոդայիկ խնդիր, բայց չկա անձ/ոք/ մարդ սահմանումը՝ ներառյալ իրավական, հետևաբար հիմքը՝ մնացած այլի իրավական սահմանման, հետևաբար իրավունք/պարտականությունների վերաբերելիության: Մարդու իրավական սահմանման բացակայության պարագայում անպատասխան է մնում ֆունդամենտալ հարցերից մեկը՝ մարդ լինելը իրավու՞նք է, թե՞ պարտականություն. - Եթե իրավունք է, ապա կարո՞ղ եմ արդյոք դրանից հրաժարվել՝ հրաժարվելով բոլոր իրավունքներից և պարտականություններից՝ բավարարվելով «արգելվում է կենդանիների նկատմամ դաժան վերաբերմունքը» ապահովությամբ ...: Համենայն դեպս այն ինչ արգելված չէ, թույլատրելի է... - Եթե պարտականություն է, ապա ո՞ր իրավական ակտով և ի՞նչ պատասխանատվություն է սահմանված՝ մարդ լինելուց հրաժարվելու համար ...: Համենայն դեպս, պարտականություն հռչակվելու դեպքում, պետք է սահմանվեն բոլոր պարտավորությունները, դրանց իրականացման ձևերը, ժամկետները և այլն՝ մարդ լինելու պարտականությունը կատարված համարելու համար ... Վարչապետ, դատավոր, հանցագործ, փաստաբան ..., ցանկացած սուբյեկտ կարող է գործել պատշաճ՝ այդպիսին ներկայանալու իրավական հիմքով՝ սահմանումով, թե ով է վարչապետը, դատավորը, հանցագործը, փաստաբանը ..., այլից զատ, առնվազն փաստ է, որ այդպիսին կարող են լինել միայն մարդիկ, որի սահմանումը չկա ..., կամ՝ ըստ էության ստացվում է, որ այդպիսին կարող է լինել ցանկացած անասուն, բույս ..., ըստ մեկ այլ էության՝ այդպես էլ կա ...

© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now