2/անտիպ

Ինչպե՞ս կարող է բարձր և բարձրացնող լինել սերը նրա, ում կրոնը փրկության աղերս է, պատմությունը՝ փրկվելու փորձարարություն, քաղաքական գիտակցությունը՝ փրկելու խոստումների կշռում, …

Ինչպե՞ս կարող է ցածր և ցածրացնող չլինել սերը նրա, ում գրականությունը ողբաբառաչանք է հուսախաբության՝ աղերսանքում, փորձարարության մեջ ու խոստումներում, …

Բայց, նաև, ինչպե՞ս կարող է այսչափ ինքնաոչնչացման հակված սերն այսքան երկար մեռնել …

… այսքան մեռնել ու չգիտակցել, որ ոչ թե փրկվելու, այլ ինքնարարման համար է ստեղծվել։


© Տիգրան Գորշ / անտիպ