• Tigran Gorsh

195/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Updated: May 23

Յուրաքանչյուր գիտություն, ուղղակի կամ անուղղակի, կապված է ՄԵԾՆ ԱՌԵՂԾՎԱԾԻՆ, և յուրաքանչյուր մասնագիտություն լոկ միջոց չէ սոցիալական կեցության ապահովման, այլ՝ մեկ ընդհանուր նպատակի մաս է՝ որպես առեղծվածի ճանաչման և բացահայտման միջոց: Ըստ այդմ՝ անմտություն է գերակայություն տալ դրանցից որևէ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի ճանաչում է ապահովում, քանզի յուրաքանչյուրն անօգուտ է, երբ բացառվում են մյուսները, ուստի՝ դրանք տարբեր են՝ ըստ գործառույթի, հավասար՝ ըստ նպատակի: Ու ամբողջ բազմազանության մեջ կա մեկը, որն ապահովում է մնացածի կապը և ընդհանուր գործառնությունը, որը, սակայն, անտեսված է առավել, քան որևէ այլ մեկը. փիլիսոփայություն՝ գիտությունների գիտություն և/կամ արվեստների արվեստ, կամ, ուղղակի, (ինքնա)ճանաչողություն, մտածողություն, որով յուրաքանչյուր մասնագիտության մեջ հնարավոր է ձգտել կատարելության՝ ավելի ու էլ, որով գիտություն կրողից ամեն մարդ կարող է վերածվել այն արարողի՝ մարդկությանը մոտեցնելով սահմանագծին, որից այնկողմ վերջապես կհաղթահարվի մարդը: Բայց ..., ու համատարած է արհամարհանքը գիտությունների միջև, և բնավ պատահական չէ, որ փիլիսոփայությունը նվաստացվում է սոփեստության պիտակով, իսկ մարդիկս ձևի մրցավազքում մոռանում ենք բովանդակության մասին, քանզի գոյություն ունի նաև այն, ինչը դեմ է մեր բարձրացմանը:



© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ



  • Facebook - серый круг
  • Twitter - серый круг
  • Blogger - серый круг
  • Tumblr - серый круг

©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now