Поиск
  • Tigran Gorsh

184/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

(Ինքնա)ճանաչողության մեջ կա մի սահման, որից այնկողմ հայտնվում ես ընդհանուր երթևեկությանը հակառակ շարժման մեջ, ու եթե անգամ հնարավոր լինի վերադառնալ, միևնույն է՝ չի լինելու այնպես, ինչպես մինչ այդ էր, քանզի արդեն անդառնալի փոխվում ես ինքդ, ուստի՝ մնում է շարունակության բովանդակությունը որոշել վերջի ձևի ընտրությամբ. երկար ու ձանձրալի, թե կարճ և հույզերով լի, ըստ այդմ՝ գերադասելի է վերջինը. արգելակների մասին մոռանալով՝ սլանալ մինչև, օրինակ, կհանդիպես անհաղթահարելի շրջադարձի կամ մի անմեղ ոչխարի ու վերջ ...

Թեպետ կա նաև երրորդ տարբերակը. երթևեկությանը հակառակ, բայց ճանապարհի եզրով, ու երջանիկ է ապրում տականքի նաև այս տեսակը:


© ես սեր եմ, մնացածը ես չեմ



©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now