• Tigran Gorsh

172/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման ոչ պատահական, զգում ես՝ կարծես ոչ մեկին չես սիրում, հետո հասկանում ես, որ, ուղղակի, երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման անհրաժեշտաբար, անհասցե սիրում ես ամենքին:

Ըստ այդմ էլ պարզվում է, որ երբեմն անասուն ես, հաճախ՝ մարդ, երբեմն էլ աստված, ու երբ սա պարզում ես, երկու երբեմները մեկտեղվում են ..., ու, որպեսզի խուսափես գժանոցից կամ խաչվելուց, թաքնվում ես փիլիսոփայի դիմակի տակ:


© ես սեր եմ, մնացածը ես չեմ