Поиск
  • Tigran Gorsh

159/ Մտածողը․

Թվում է՝ հաշտ լինելով յուրաքանչյուրի հետ՝ նեղացած է ամենքից, և նույնիսկ սիրո մեջ վերք ունի՝ կարծես ստացած սիրելիից, ու անհասկանալի է հնչում նրա պնդումը, որ երբևէ չի նեղանում ոչնչից և ոչ մեկից: Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի հետ. հավաքականի, ամբոխի, որն արդեն մարդիկ չեն՝ մարդուն կլանող համակարգ ու ծրագրված գիտակցություն է. մարդու՝ ինքն իրեն հասնելու արգելք է: Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի ու, նախ, ինքն իր հետ ... © ես սեր եմ, մնացածը ես չեմ




©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now