Поиск
  • Tigran Gorsh

149/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Ստրկատերն էլ իր իշխանության ստրուկն է, բայց սա, ստրուկի մխիթարանք և ստրկատիրոջ դատապարտում լինելու փոխարեն, պիտի լինի հուշում, որ ազատությունը մեկնարկի հակառակ կողմում է, ընդ որում, առանց տարբերության՝ վազելով կգնաս, թե քայլելով, հետևաբար՝ կարելի է նաև պարելով: Ինչ վերաբերվում է մեկնարկից առաջ գնալուն, ապա, անշուշտ, դա միակ ուղին է՝ ապահովության զգացում գտնելու, որին, երբեմն, բոլորս ենք ուզում զիջել մեր ազատությունը, երբ հոգնում կամ վնասվում ենք դրա պարտադիր բաղադրիչ անորոշությունից, բայց նաև պարզվում է, որ ոմանց համար պարզապես նախատեսված չէ անդորր, պարզապես չի լինելու ...


© ես սեր եմ, մնացածը ես չեմ



©2020 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now