• Tigran Gorsh

145/ԹԵՈՍՈՖԻԱ

Մարդկանց շահագործելու համար՝ հարմար է նրանց ամբոխի վերածելը. դա նույնն է, թե սեփական մտածողություն չունեցող մեկին գործողություն թելադրելը։ Ամբոխի վերածել, նշանակում է մարդկանց նույնացնել, ինչը հնարավոր է ըստ նրանց նույնական ցանկությունների՝ դրանց վրա ազդելու լծակներին տիրապետելով, իսկ նույնական են ցանկությունները, որոնց ամբողջությունը կարելի է վերնագրել սեռա-ստամոքսա-քաղցային։ Ամբոխի ձևավորմանը զուգահեռ ստեղծվում են համապատասխան հեղինակություններ, քանզի միայն հեղինակությունն է կարողանում ծակել բութ ամբոխի կոշտ պատյանը, որից պետք է ներս հոսի կառավարողի կամքը։

Ըստ այդմ, ու նաև հաշվի առնելով մարդկանց սեռային, ռասսայական, մշակութային և այլն նույնացման մասշտաբները, տպավորություն է, որ նեռի համաշխարհային կառավարումն է նախապատրաստվում …

- Իսկ ի՞նչ կանեի ես բավարար հեղինակությամբ,

- Եթե չտրվեի նեռի կրքերին, ապա առաջին իսկ հարմար անցքով՝ պատյանից ներս ռումբ կնետեի:


© Տիգրան Գորշ

ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

©2015-2021 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now