129/ Բոմժի օրորոցային կամ՝ երգ առանց երաժշտության.

Դատարկ ստամոքսիդ մի կում ջուր արա, Ծանր մտքերիդ թեթև ժպիտ արա, Ճամպրուկիդ էլ անիվներ մի դիր, Ճիշտ հակառակը՝ դրանից ազատվիր: Ապրելը սկսվում է հրաժեշտից, Սե՛րը սկսվում է հրաժեշտից: Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ անդինը չափումներից, Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ չափումն անդինից ... © ես սեր եմ, մնացածը ես չեմ