• Tigran Gorsh

12/անտիպ

Գուցե և մեղավոր չես, որ շատ որդիք ունես պանդուխտ դարձած, բայց մեղավոր ես ընտրանքումդ, երբ տանդ մի մեխ խփող որդուդ չես նկատել, փոխարենը մեծարել ես օտարի տունը շենացնողին`լոկ միայն նրա համար, որ անունը եղել է հնչեղ, փառքը՝ մեծ,

անգամ օտարին ես հպարտությանդ համար զավակ կոչել ու չես էլ նկատել, թե տանինդ ոնց է որբացել։

Գուցե և մեղավոր չես, որբդ է անհանճար,

բայց, միևնույնն է, նա է քեզ համար անելու հոգ ու ճար …


© Տիգրան Գորշ / անտիպ