Ինքնաոչնչացումն ինքնարարման՝ նույնն է թե, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻՆ հասնելու միակ ճշմարիտ ուղին է, բայց ինքնասպանվելը՝ ուղուց շեղում, և, ուրեմն, նույնն ուրիշի ձեռքերով. այսպես ուսուցանեց բոլորիս հայտնի խաչվածը:


© Տիգրան Գորշ, «ես սեր եմ, մնացածը ես չեմ» 


- Ո՞ր կտակարանը կարդամ՝ հին, թե՞ նոր:

- Կարդա Նիցշեի «Զրադաշտը»:

- Որ անեմ, ինչ գրված է, կդառնա՞մ աստծո սիրելին:

- Ո՛չ, աստվածանալու՛դ մասին կիմանանք՝ քո խաչվելով ...


 © Տիգրան Գորշ, ես սեր եմ, մնացածը ես չեմ




Ամբողջ տիեզերքի գոյաձևը մեկ բառով կոչվում է «սեքս», իսկ մենք ապրում ենք «օնանիզմով», ու դա կոչում ենք իմաստնություն մարդկային. հիմարություն է, այդպես չէ՞ : Իսկ ինչպե՞ս կոչել նրան, ով հիմարությունը հասկանալով է նույն կերպ ապրում. «լավ» մարդ կամ «վատ» անասուն :


© Տիգրան Գորշ, ես սեր եմ, մնացածը ես չեմ

©2015-2021 Tigran Gorsh

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now