Դուք տեսնում եք ինչ-որ տեսնում եք, իսկ ես սկսում եմ երեխաներ ունենալում վրեժխնդրություն տեսնել. տիեզերքից հոգիներ պոկելով՝ հույս ունենք բռնել և մարմնում բանտարկել նրան, ով նույնն արել է մեզ։

Այլ բան չէ մարդու գոյությունը, քան խցանում ինքնահալած օղակում, ու ՄԵԿ-ի փորձը հուշում է, որ, կոչվելով սեր, ինքնազոհության փոխարեն՝ պետք է զոհաբերեր բոլորին …


© Տիգրան Գորշ

ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

Որպես կանոն՝ ապրում են, հետո՝ մեռնում, բայց ոմանքս կարծես վերջից ծնված լինենք՝ մեռնում ենք, որ ապրենք. կարճ ապրումի համար՝ մեռնում ենք երկար, մեծի համար՝ խորը …, ու լինելով (ինքնա)ճանաչման մոլագարներ՝ մեզ միշտ ցանկալի է ամենաՀԵՌՈՒՆ, ամենաԲԱՐՁՐԸ …


© Տիգրան Գորշ

ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

Գեղեցիկը մեզ գրավում է, թեկուզ երբ գիտենք՝ դրան անտարբեր դառնալու անխուսափելիությունը։ Իսկ ինչո՞ւ հակառակ միտումով՝ մեզ չի գրավում տգեղը …, որովհետև մեզ գայթակղում է ոչ թե գեղեցիկը, այլ՝ դրա գերությունից «ազատականացումը». մեզ սիրելի է ամենայն փչացումը։


© Տիգրան Գորշ

ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ